Մադրիդի «Ռեալն», Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղալով «Աթլետիկոյի» հետ, առաջին անգամ չի կարողացել Զինեդին Զիդանի գլխավորությամբ գոլ խփել Պրիմերայի արտագնա խաղում, հայտնում է Marca-ն:
Ֆրանսիացի մասնագետն Արքայական ակումբը գլխավորում է 2016-ից: Իսպանիայի առաջնության նախորդ 35 արտագնա խաղերում «Ռեալը» գրավել էր մրցակիցիների դարպասները:
Բացի այդ, «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ մադրիդյան դերբիում գոլազուրկ ոչ ոքի նախորդ անգամ գրանցվել էր 2005 թվականին:
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Աթլետիկոն» ունեն 24-ական միավոր եւ շարունակում են բաժանել 3-4-րդ տեղերը: Առաջատար «Բարսելոնան» հավաքել է 34 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիան»՝ 27: Վալենսիացիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում