13:14  ,  19 նոյեմբերի, 2017

NBA. Կարիի արդյունավետությունը, «Բոստոնի» հերթական հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 124:116 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիային»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 35 միավոր:

«Բոստոնը» մրցակցի խաղահրապարակում 110:99 հաշվով պարտության է մատնել «Ատլանտային» ՝ տանելով 15-րդ անընդմեջ հաղթանակը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Ջեյսոն Տատումը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 116:124 (47:28, 27:24, 15:47, 27:25)

«Ատլանտա» – «Բոստոն»՝  99:110 (35:20, 15:24, 27:36, 22:30)

«Շառլոտ» – «Կլիպերս»՝ 102:87 (25:24, 30:22, 18:25, 29:16)

«Օռլանդո» – «Յուտա»՝ 85:125 (26:29, 22:34, 19:34, 18:28)

«Պորտլենդ» – «Սակրամենտո»՝ 102:90 (21:20, 32:21, 27:22, 22:27)

«Դալաս» – «Միլուոկի»՝ 111:79 (33:24, 23:20, 26:17, 29:18)

«Մեմֆիս» – «Հյուսթոն»՝ 83:105 (25:33, 25:26, 17:23, 16:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում