02:18  ,  19 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Եզրափակիչի անակնկալ զույգը

Լոնդոնում ավարտին մոտեցող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն բելգիացի Դավիդ Գոֆենն ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը:

Երկրորդ կիսաեզրափակիչում Դիմիտրովը 3 սեթում առավելության հասավ ամերիկացի թենիսիստ Ջեկ Սոկի նկատմաբ: 2 ժամ տեւած մրցախաղում գրանցվեց 4:6, 6:0, 6:3 հաշիվը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում Դավիդ Գոֆենը սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում