11:19  ,  19 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Անիշ Գիրի

Իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 19-ին տեղի կունենա չորրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: 

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Երրորդ տուրից հետո Արոնյանը եւ Գիրին հավաքել են 2-ական միավոր եւ ֆրասնիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուս Պյոտր Սվիդլերի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Նախորդ 3 տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ եւ հաղթել ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում