00:06  ,  19 նոյեմբերի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։

Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմի 14 խաղացողներ հանգրվանել են Դավթաշենում գտնվող Օլիմպավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում, հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ալբանիան եւ Դանիան: Հայկական թիմը նոյեմբերի 23-ին Տիրանայում առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, իսկ 3 օր անց Երեւանում կընդունի դանիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում