22:55  ,  18 նոյեմբերի, 2017

«Ռոման» հաղթեց Հռոմի դերբիում

Իտալական A Սերիայի 13-րդ տուրում կայացավ հռոմեական դերբին «Ռոմայի» եւ «Լացիոյի» միջեւ: Դաշտի տերի կարգավիճակով հանդես եկող «Ռոման» հաղթեց 2:1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:

Այս հաղթանակից հետո «Ռոման» շրջանցեց «Լացիոյին» եւ 30 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Ինտերին»: «Լացիոն» 28 միավորով նահանջեց 5-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 2:1

Դիեգո Պերոտի, 49 (11մ), Ռաջա Նայնգոլան, 53 – Չիրո Իմոբիլե, 72 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս