21:54  ,  18 նոյեմբերի, 2017

ՊՍԺ-ն խփեց 4 գոլ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 4:1 հաշվով հաղթեց «Նանտին»: Փարիզցիներից դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, իսկ արգենտինացի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան ու Խավյեր Պաստորեն աչքի ընկան մեկական անգամ: ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 35-ի եւ 6 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից», որն այս տուրում ոչ ոքի էր խաղացել «Ամյենի» հետ:

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 4:1

Էդինսոն Կավանի, 38, 79, Անխել Դի Մարիա, 42, Խավյեր Պաստորե, 65 – Պրեջուս Նակուլմա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով