20:34  ,  18 նոյեմբերի, 2017

Պոգբան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, Իբրահիմովիչը՝ հայտացուցակում

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն չի ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում: Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքից հետո առաջին անգամ ընգրկվել է փոխարինողների թվում, իսկ  ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ,  Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ, Ռոմելու Լուկակու:

Մանչեսթերում նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում