17:30  ,  18 նոյեմբերի, 2017

Կամո Հովհաննիսյանի գոլը կարող է նպաստել ԲԱՏԷ-ի չեմպիոնությանը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Տորպեդո ԲելԱԶ»-ը մրցակցի դաշտում 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել առաջատար Սոլիգորսկի «Շախտյորի» նկատմամբ:

Հյուրերի երկրորդ գոլը 64-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը հաշիվը դարձրել է 0:2: Դա 25-ամյա Հովհաննիսյանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Նա մասնակցել է ամբողջ խաղին:

Սոլիգորսկի «Շախտյորի» պարտությունից օգտվել է գործող չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ն, որը տանը 3:1 հաշվով հաղթել է «Նեմանին» եւ 67 միավորով բարձրացել առաջին տեղ: 65 միավոր ունեցող «Շախտյորը» զիջեց առաջատարի դիրքը եւ Մինսկի «Դինամոյի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: «Տորպեդո ԲելԱԶ»-ը 48 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում