17:20  ,  18 նոյեմբերի, 2017

Հայ աթլետները հաջող են հանդես եկել Դուբայում

Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Հարությունյանն ու Էլլադա Ալավերդյանը մասնակցել են Դուբայում կայացած Dubai Women's Run 2017-ին աթլետիկայի կանանց մրցաշարին, որում հանդես են եկել 5 կմ վազքում:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Լիլիթ Հարությունյանը 19 րոպե 28 վայրկյան արդյունքով գրավել է 9-րդ տեղը, իսկ Էլլադա Ալավերդյանը հայտնվել է 12-րդ տեղում՝ գրանցելով 20 րոպե 31 վայրկյան արդյունք: Մրցմանը մասնակցել են 1145 աթլետներ:

Առաջին տեղը գրաված եթովպիացի Զենեբու Չեչկոլեի արդյունքն էր 16 րոպե 30 վայրկյան:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հարությունյանն այս մրցաշարին մասնակցել էր նաեւ նախորդ տարի եւ նվաճել բրոնզե մեդալ:

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում