16:18  ,  18 նոյեմբերի, 2017

Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիից»

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի, «Միլանի» ու «Լացիոյի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան հեռացել է «Մայամիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Ամերիկյան ակումբը շնորհակալություն է հայտնել 41-ամյա մասնագետին, որը 2015-ից էր գլխավորում թիմը:

Նեստան չի պատմել, թե ինչ ծրագրեր ունի առաջիկայում: Այս տարի «Մայամին» հասել էր մինչեւ ամերիկյան NASL-ի կիսաեզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս