13:39  ,  18 նոյեմբերի, 2017

Էդգար Բաբայանը Դանիայի առաջնությունում հաղթական գոլ է խփել վերջին վայրկյաններին

Ֆուտբոլի Դանիայի առաջնության 16-րդ տուրում «Հոբրոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Հելսինգորի» նկատմամբ:

Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել է 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին:

«Հոբրոն» 26 միավորով չորրորդ տեղում է եւ պայքարում է եվրագավաթների ուղեգրի համար:

Տեսանյութում Էդգար Բաբայանի գոլը՝ 2:25-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English