13:10  ,  18 նոյեմբերի, 2017

NBA. Լեբրոնը «Քլիվլենդին» օգնեց հաղթել լրացուցիչ ժամանակում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում 118:113 հաշվով հաղթել է «Կլիպերսին»՝ տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 39 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնթոնի Դեւիսը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Կլիպերս»՝ 118:113 (լրացուցիչ ժամանակում) (24:27, 32:29, 22:25, 27:24, 13:8)

«Վաշինգտոն» – «Մայամի»՝ 88:91 (17:26, 12:24, 28:16, 31:25)

«Ինդիանա» – «Դետրոյտ»՝ 107:100 (23:32, 24:26, 24:23, 36:19)

«Բրուքլին» – «Յուտա»՝ 118:107 (39:25, 26:24, 24:31, 29:27)

«Տորոնտո» – «Նյու Յորք»՝ 107:84 (30:18, 24:18, 24:28, 29:20)

«Չիկագո» – «Շառլոտ»՝ 123:120 (26:27, 34:33, 23:32, 40:28)

«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 104:101 (15:32, 33:23, 30:23, 26:23)

«Դալաս» – «Մինեսոտա»՝ 87:111 (29:24, 26:19, 17:31, 15:37)

«Սակրամենտո» – «Պորտլենդ»՝ 86:82 (19:20, 23:21, 18:19, 26:22)

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 113:122 (28:29, 25:36, 29:24, 31:33)

«Դենվեր» – «Նոր Օրլեան»՝ 146:114 (37:19, 27:37, 42:24, 40:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում