01:37  ,  18 նոյեմբերի, 2017

«Մոնակոն» պարտությունից խուսափեց Յովետիչի գոլի շնորհիվ

«Ամյեն» - «Մոնակո» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրը: Գրանցվեց 1:1 հաշիվը: Ֆրանսիայի գործող չեմպիոնի պատասխան գոլը երկրորդ խաղակեսում խփեց Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը:

«Մոնակոն» 29 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ամյեն» - «Մոնակո»՝ 1:1 

Սերժ Գակպե, 31 – Ստեւան Յովետիչ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում