11:15  ,  18 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

Իսպանական Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 18-ին կկայանան երրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ֆրասնիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որի հետ 4 առաջատարների թվում է:

1.5-ական միավոր ունեն նաեւ հոլանդացի Անիշ Գիրին ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք երրորդ տուրում կխաղան իրար հետ:

Նախորդ 2 տուրերում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ եւ սպիտակ ֆիգուրներով հաղթել ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում