21:30  ,  17 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանն ու Դե Խեան FIFA 18-ով հաղթել են թիմակիցներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մրցել են FIFA 18 համակարգչային խաղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան խաղացել են կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բայիի ու անգլիացի պաշտպան Ֆիլ Ջոնսի դեմ: Հաղթել է Մխիթարյան - Դե Խեա զույգը, որը նաեւ գավաթ է ստացել:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 16-ին ցուցադրել էր Հայաստանի հավաքականի ավագի մասին վավերագրական կինոնկարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում