21:06  ,  17 նոյեմբերի, 2017

Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի «Արարատի» նախագահ

«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատի» տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ Պողոս Գալստյանը կշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական տնօրենը:

Հիշեցնենք, որ 2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տաշիր Գրուպն» այս տարվա դեկտեմբերից հովանավորչական աջակցություն կցուցաբերի նաեւ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով