22:03  ,  17 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը

Լոնդոնում շարունակվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը:

Խմբային փուլի երրորդ տուրում բելգիացի Դավիդ Գոֆենը 6:4, 6:1 հաղթեց ավստրիացի Դոմինիկ Տիմին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերին: Այս խմբի առաջին տեղը նախորդ տուրում ապահովել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչի ուղեգրի համար պայքարելու է ամերիկացի Ջեկ Սոկի հետ: Խմբային փուլի վերջին մրցախաղում Դիմիտրովը նոյեմբերի 17-ին կմրցի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ, որն այս մրցաշարում փոխարինել էր վնասվածք ստացած Ռաֆայել Նադալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում