23:05  ,  17 նոյեմբերի, 2017

ՊՍԺ-ն հերքում է. Նեյմարի պայմանագրում չկա 222 միլիոն կլաուզուլա

ՊՍԺ-ն հերքել է լուրերը, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի պայմանագրում կա 222 միլիոն եվրո կլաուզուլայի մասին կետ: Հենց այդ գումարով էր ֆրանսիական ակումբն այս ամռանը «Բարսելոնայից» ձեռք բերել 25-այա բրազիլացուն:

«Եթե նույնիսկ լիներ այդպիսի կետ, այն օրինական չէր լինի, քանի որ «Լիգա-1»-ը չի ընդունում այդպիսի պայմանագրեր»,- ՊՍԺ-ի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նեյմարը չի ցանկացել հեռանալ «Բարսելոնայից» եւ զղջում է իր տեղափոխության համար: Դրանից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ հարձակվողը չի հեռանալու ֆրանսիական ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում