23:45  ,  17 նոյեմբերի, 2017

Զիդանը չի բացառել Նեյմարի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը, նշել է, որ ապագայում կարող է տեղի ունենալ ամեն բան:

«Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է. դա ճիշտ է: Ես լավագույն խաղացողներն ունեմ այս ակումբում: Կարող եմ միայն աշխատել եւ կենտրոնանալ այն խաղացողների վրա, որոնք հանդես են գալիս այստեղ: Ինչ վերաբերում է ապագային, ո՞վ գիտի»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է 25-ամյա բրազիլացու հոր հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխության հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում