16:49  ,  17 նոյեմբերի, 2017

«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակն Արտակ Եդիգարյանի դուբլից հետո

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո նոյեմբերի 17-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը:

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի առաջին խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Բանանցին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 2:2: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ հյուրերը հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 89-րդ րոպեին, սակայն փոխարինման դուրս եկած Մարտին Գրիգորյանը «Բանանցին» փրկեց պարտությունից:

17-ամյա Գրիգորյանը դարձավ «Բանանցի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը Հայաստանի առաջնության խաղերում:

27 միավոր հավաքած «Ալաշկերտը» 8 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում կընդունի լավագույն եռյակը եզրափակող «Շիրակին»: «Բանանցը» 17 միավորով մնաց չորրորդ տեղում:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2

Նենադ Ինյաց, 38, Մարտին Գրիգորյան, 89 – Արտակ Եդիգարյան, 27, 58

Նոյեմբերի 18

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 16:00 («Հանրապետական» ստադիոն)

Նոյեմբերի 19

«Արարատ» - «Փյունիկ»՝ 15:00 («Նաիրի» ստադիոն)

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով