16:06  ,  17 նոյեմբերի, 2017

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը

«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն ճանաչվել է Անգլիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է լիգայի կայքը:

Նախորդ ամիս 21-ամյա Սանեն մասնակցել է Պրեմյեր լիգայի 3 խաղերի՝ դառնալով 3 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաեւ Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նաչո Մոնրեալը («Արսենալ»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելաս»), Գլեն Մյուրեյը («Բրայթոն») եւ Նիկ Պոուպը («Բարնլի»):

Ամսվա լավագույն գոլ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Սոֆյան Բուֆալի գոլը «Վեստ Բրոմվիչի» դեմ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի հաղթական խաղում (1:0):

Հիշեցնենք, որ ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում