13:51  ,  17 նոյեմբերի, 2017

Ռոման Պավլյուչենկոն հեռացավ Մոսկվայի «Արարատից»

Մոսկվայի «Արարատն» ու ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատը» Ռոմանին շնորհակալություն է հայտնում ակումբի կայացման ու ճանաչման գործում անգնահատելի ներդրման, կարեւոր ու գեղեցիկ գոլերի, փորձի, առաջադիմելու ձգտման համար, որը երիտասարդ ֆուտբոլիստները ստացան մեծ վարպետի հետ աշխատելիս»,- ասվում է հայկական ակումբի հայտարարությունում:

Օրեր առաջ «Արարատը» Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու համար եւ նշել, որ նրա բոնուսները կրճատվելու են 90 տոկոսով: Դրանից հետո Պավլյուչենկոն հայտարարել էր, որ այդ որոշումը բողոքարկելու է Ռուսաստանի ֆուտբոլային միության վիճելի հարցերի բաժնում:

Հիշեցնենք, որ ռուս հարձակվողն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու ընթացիկ մրցաշարում մասնակցել է 12 խաղի եւ խփել է 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում