20:42  ,  17 նոյեմբերի, 2017

Ռոնալդու. Մենք չենք վախենում ՊՍԺ-ից

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, խոսելով Չեմպիոնների լիգայի մասին, անդրադարձել է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ին, որը ժամանակից շուտ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Մենք չենք վախենում ՊՍԺ-ից: «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի նախորդ 2 մրցաշարերում, իսկ դա հարգանքի արժանի արդյունք է: Կցանկանայինք խմբում գրավել առաջին տեղը, սակայն մեր գլխավոր նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո «Ռեալը» 7 միավոր H խմբի երկրորդ տեղում է: Խմբի առաջատար Լոնդոնի «Տոտենհեմն» ունի 10 միավոր: «Ռեալը» եւ «Տոտենհեմն» արդեն 2 անգամ հանդիպել են իրար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում