13:07  ,  17 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Ջեկ Սոկը դարձավ կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը

Լոնդոնում շարունակվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը:

Խմբային փուլի երրորդ տուրում ամերիկացի Ջեկ Սոկը 6:4, 1:6, 6:4 հաշվով հաղթեց գերմանացի Ալեքսանդր Զվերեւին եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Ավելի վաղ այս խմբի առաջին տեղն ապահովել էր աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, որը կարիերայում 10-րդ անգամ Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը հաղթահարել էր առանց պարտության: Մյուս խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր ապահովել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը: Վերջին ուղեգրի համար պայքարում են բելգիացի Դավիդ Գոֆենը եւ ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում