12:21  ,  17 նոյեմբերի, 2017

Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական եւ մասնակցել ԱԱ-2018-ին

Շվեդիայի հավաքականի նախկին ավագ Զլատան Իբրահիմովիչը որոշել է վերադառնալ ազգային թիմ եւ մասնակցել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնությանը եզրափակիչ փուլին:

«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվողը դեռ շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ դաշտ կվերադառնա հունվարից ոչ շուտ, սակայն նա լրջորեն մտածում է ԱԱ-2018-ին մասնակցելու մասին, գրում է RMC-ն՝ հղում անելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրին:

Ավելի վաղ Իբրահիմովիչը հայտնել էր, որ հետաքրքիր կլինի մեկնել Ռուսաստան:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային փուլում Շվեդիայի հավաքականը 2 խաղերի (0:1, 0:0) արդյունքում հաղթել էր իտալացիներին, որոնք 60 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հանդես չեն գա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Զլատան Իբրահիմովիչը 2001-2016-ը Շվեդիայի հավաքականում անցկացրել է 116 խաղ եւ խփել 62 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով