11:11  ,  17 նոյեմբերի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտը» չընդհատեց «Բոստոնի» հաղթարշավը, «Հյուսթոնը» 90 միավոր վաստակեց առաջին կեսում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բոստոնը» տանը 92:88 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» նկատմամբ՝ տանելով 14-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 24 միավոր:

Ջեյմս Հարդենի 42 միավորները «Հյուսթոնին» օգնել են 142:116 հաշվով հաշվով արտագնա հաղթանակ տանել «Ֆինիքսի» նկատմամբ: Ընդ որդում՝ առաջին եւ երկրորդ քառորդներում «Հյուսթոնը» վաստակել է 90 միավոր (45+45)՝ սահմանելով ակումբային ռեկորդ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բոստոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 92:88 (18:28, 24:19, 26:21, 24:20)

«Ֆինիքս» – «Հյուսթոն»՝ 116:142 (23:45, 42:45, 26:30, 25:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում