10:50  ,  17 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանի երկրորդ մրցակիցը եւս Ռուսաստանից է

Իսպանական Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւը, որն առաջին տուրում հաղթել է չինացի Լի Չաոյին: Հայկական շախմատի առաջատարը հանդես կգա սպիտակ ֆիգուրներով:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ։

Նոյեմբերի 17-ին կայանալիք պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին:

Մրցաշարին մասնակցում են՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում