09:10  ,  17 նոյեմբերի, 2017

Նադալը շահել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարի դեմ դատը

Դատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հայցը Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշլոյի դեմ, որին իսպանացի թենիսիստը մեղադրել էր զրպարտության մեջ, գրում է France Press-ը:

2016-ին Բաշլոն հայտարարել էր, որ Նադալը կորտից 7 ամիս բացակայել է ոչ թե վնասվածքի պատճառով, այլ դոպինգ թեստի դրական պատասխանի:

Ֆրանսիայի դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախարարին եւ պատժել նրան 500 եվրո պայմանական տուգանքով, ինչպես նաեւ պարտավորեցրել 10 հազար եվրո վճարել մարզիկին պատճառած բարոյական վնասի համար:

Նադալը դատարանից պահանջել էր 100 հազար եվրո տուգանել Ռոզելին Բաշլոյին, որը Ֆրանսիայի սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում