21:31  ,  16 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց խմբային փուլը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Երրորդ տուրում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում  6:7, 6:4, 6:1 հաշվով հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին, որը պայքարը լքեց 3 պարտությամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 45 րոպե:

Նախորդ 2 տուրերում Ֆեդերերն ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Զվերեւից եւ ամերիկացի Ջեկ Սոկից, որոնք կվիճարկեն այս խմբի կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը:

Շվեյցարացի թենիսիստը կարիերայում 10-րդ անգամ Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը հաղթահարեց առանց պարտության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում