19:09  ,  16 նոյեմբերի, 2017

Marca-ն եւս Մխիթարյանին ընդգրկել է ԱԱ-2018-ին չմեկնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Իսպանական Marca-ն կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ Մխիթարյանին ԱԱ-2018-ին չմեկնող աստղերի թիմում ընդգրկել էր նաեւ գերմանական Kicker-ը։

Դարպասապահ․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)։

Պաշտպաններ․ Դավիդ Ալաբա (Ավստրիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Ջորջո Կյելինի (Իտալիա)։

Կիսապաշտպաններ․ Մարկո Վերատի (Իտալիա), Արտուրո Վիդալը (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան), Գարեթ Բեյլ (Ուելս)։

Հարձակվողներ․  Արյեն Ռոբեն (Հոլանդիա), Ալեքսիս Սանչես (Չիլի), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով