13:09  ,  16 նոյեմբերի, 2017

NBA. «Քլիվլենդի» երրորդ անընդմեջ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» 115:107 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Շառլոտի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 31 միավոր: Դա NBA-ի փոխչեմպիոնի երրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Ջոել Էմբիդը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Շառլոտ» – «Քլիվլենդ»՝ 107:115 (30:36, 37:25, 17:27, 23:27)

«Նյու Յորք» – «Յուտա»՝ 106:101 (27:30, 23:30, 27:22, 29:19)

«Մայամի» – «Վաշինգտոն» 93:102 (19:30, 30:31, 25:10, 19:31)

«Ատլանտա» – «Սակրամենտո»՝ 126:80 (24:16, 40:19, 28:26, 34:19)

«Օկլահոմա» – «Չիկագո»՝ 92:79 (27:7, 31:27, 19:22, 15:23)

«Նոր Օրլեան» – «Տորոնտո»՝ 116:125 (34:29, 29:35, 23:34, 30:27)

«Մեմֆիս» – «Ինդիանա»՝ 113:116 (25:34, 28:33, 31:30, 29:19)

«Միլուոկի» – «Դետրոյտ»՝ 99:95 (26:23, 15:18, 34:21, 24:33)

«Մինեսոտա» – «Սան Անտոնիո»՝ 98:86 (18:24, 39:19, 18:22, 23:21)

«Պորտլենդ» – «Օռլանդո»՝ – 99:94 (24:33, 27:14, 24:24, 24:23)

«Լեյքերս» – «Ֆիլադելֆիա»՝ – 109:115 (26:29, 28:29, 30:25, 25:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում