16:20  ,  15 նոյեմբերի, 2017

Վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Ավարտվել են վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունները։

Տղամարդկանց չեմպիոնի կոչումը նվաճել է ՖԻՄԱ-ն, որին լավագույն եռյակում հաջորդել են «Արցախը» եւ ՀԱՊՀ-ը:

Կանանց պայքարում հաղթել է ԽՄՕՄՄ-ը, «Նժդեհը» գրավել է երկրորդ տեղը, իսկ «Արցախը» եզրափակել է լավագույն եռյակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Առաջնության լավագույն վոլեյբոլիստներ են ճանաչվել Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ) եւ Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում