10:58  ,  15 նոյեմբերի, 2017

ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերն ապահովել է կիսաեզրափակիչի ուղեգիր

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դարձել է Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Խմբային փուլի երկրորդ տուրում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում ուժեղ է գտնվել գերմանացի Ալեքսանդր Զվերեւից: 2 ժամ 12 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 7:6, 5:7, 6:1 հաշիվը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ֆեդերերը հաղթել էր ամերիկացի Ջեկ Սոկին, իսկ երրորդ տուրում կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը կորցրել էր կիսաեզրափակիչ դուրս գալու բոլոր շանսերը: Այս խմբի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Զվերեւն ու Սոկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում