21:26  ,  14 նոյեմբերի, 2017

«Դինոզավր» Վենտուրան Իտալիային զրկում է աշխարհի առաջնությունից (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի ձախողմանը աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ իտալացիների գլխավոր մարզիչ Ջան Պիերո Վենտուրային ներկայացնելով դինոզավրի կերպարում:

2016 թվականին Իտալիայի հավաքականը գլխավորած Վենտուրայի մարտավարությունը Իտալիայում արժանացել է սուր քննադատության:

Հիշեցնենք, որ անցումային հանդիպումներում Իտալիան չկարողացավ հաղթահարել Շվեդիայի թիմի արգելքը՝ 0:1, 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում