20:54  ,  14 նոյեմբերի, 2017

«Ռեալը» պատրաստ է վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդին»

«Ռեալը» պատրաստ է 69 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Գարեթ Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է The Sun-ը: Ամռանը Արքայական ակումբը մերժել էր անգլիական ակումբին, որը  պատրաստ էր 28-ամյա խաղացողի համար վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ:

2013 թվականին «Ռեալը» ուելսցի կիսապաշտպանի համար «Տոտենհեմին» վճարել է 87 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հնարավոր է՝ Բեյլը Անգլիա վերադառնա արդեն հունվարին:  «Ռեալում» անցկացրած չորս տարում Բեյլը ստացել է 24 վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում