20:32  ,  14 նոյեմբերի, 2017

Կասիլյասն աջակցել է Բուֆոնին

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերյան գրառումով աջակցություն է հայտնել Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որը աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելուց հետո հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:

«Անհավանական ցավալի է տեսնել այսպիսի բան: Ես ցանկանում եմ, որ դու նախկինի նման բոլորի համար լինես լեգենդ: Ես հպարտ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել զրուցել քեզ հետ, խաղալ քո դեմ: Շարունակիր ուրախացնել մեզ քո խաղով, իմ ընկեր»,- գրել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի պատասխան անցումային խաղում Իտալիայի հավաքականը տանը 0:0 հաշվով է խաղացել Շվեդիայի հետ: Առաջին խաղում իտալացիները պարտվել էին 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում