19:55  ,  14 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Գիտեի, որ բարդ կլինի, բայց չէի կարող բաց թողնել այս մարտահրավերը

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է եւս մեկ հատված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված ֆիլմից:

«Գիտեի, որ բարդ կլինի, քանի որ ինձ սպասում էին նոր թիմ, նոր կենսակերպ, նոր մարզիչ, նոր ակումբակիցներ: Չէի կարող բաց թողնել այս մարտահրավերը: Չէի ցանկանա հետագայում ափսոսալ չարածի համար: Եթե դու օգտագործում ես հնարավորություններդ՝ հասնելով նպատակներիդ եւ իրագործելով երազանքներդ, ապա դառնում ես ավելի ուժեղ:

Կարիերայիս ընթացքում միշտ առաջընթաց եմ ունեցել եւ ակումբներն էլ փոխել եմ քայլ առ քայլ: Ես միշտ գիտեի, որ պետք է ավելիին հասնեմ: Եթե հաջողության էի հասնում մի թիմում, ապա ձգտում էի առաջ գնալ: Այդպես հայտնվեցի Մանչեսթերում: Այժմ ցանկանում եմ հաջողության հասնել այստեղ»,- ասել է Մխիթարյանը:

«Միկի. Հայ հերոս» ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 16-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում