19:25  ,  14 նոյեմբերի, 2017

Կարվախալն ու Նավասը չեն օգնի «Ռեալին» «Աթլետիկոյի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը չի մասնակցի մադրիդյան դերբինն: Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Արքայական ակումբը կհյուրընկալվի «Աթլետիկոյին»:

Սրտի հետ կապված խնդիրները հաղթահարելուց հետո Դանիել Կարվախալը վերականգնման եզրափակիչ փուլում է, սակայն ծանրաբեռնվածությունը ավելացնում է աստիճանաբար:

«Ռեալին» չի օգնի նաեւ դարպասապահ Կեյլոր Նավասը: Կոստառիկացի խաղացողը վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել մեկ ամիս եւ դեռ պատրաստ չէ:

«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս