18:12  ,  14 նոյեմբերի, 2017

Էդգար Մանուչարյանի եւ Իվան Յագանի գոլային փոխանցումները

Ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված ակումբային խաղադադարի ժամանակ Եկատերինբուրգի «Ուրալը» ստուգողական հանդիպում է անցկացրել Պերմի «Ամկարի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով:

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութում՝ 3:34-ից): Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից հետո եւ հրավիրված չէր Հայաստանի հավաքական:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրում «Լյերսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Տյուբիզին»:

Հյուրերի կազմում գոլային փոխանցում է կատարել հայկական ծագումով հարձակվող Իվան Յագանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում