17:05  ,  14 նոյեմբերի, 2017

Goal.com-ը Ռոնալդուին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Goal.com հեղինակավոր կայքի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալիայի հավաքականի ավագն առաջ է անցել Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնից, իսկ Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եզրափակել է լավագույն եռյակը: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտնվել է չորրորդ տեղում: Նախորդ տարի եւս Մեսին չէր ընդգրկվել լավագույն եռյակում: Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը 5-րդն է:

«Goal 50» մրցանակը շնորհվում է ամեն տարի: Կայքի գլխավոր խմբագիրներն ու թղթակիցներն (37 մասնագետ) ընտրում են աշխարհի լավագույն խաղացողներին:

Տարվա լավագույն պաշտպան է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում