16:30  ,  14 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ամսագրի շապիկին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է անգլիական ակումբի ամսագրի նոր համարի շապիկին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստել է Մխիթարյանի  մասին վավերագրական կինոնկար, որը կցուցադրվի նոյեմբերի 16-ին՝ Լոնդոնի ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 01:00):

«Միկի. Հայ հերոս» 60 րոպե տեւողությամբ ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին բակային ֆուտբոլից մինչեւ ակումբային ֆուտբոլի բարձունք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում