15:46  ,  14 նոյեմբերի, 2017

Շվեդիայի հավաքականն աջակցել է ԱԱ-2018-ի անցումային փուլի հերոսին

Շվեդիայի հավաքականն աջակցել է հունական ԱԵԿ-ի կիսապաշտպան Յակոբ Յուհանսոնին, որը վնասվածք էր ստացել իտալացիների դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի անցումային երկրորդ խաղում (0:0): 

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում անցկացված հանդիպման 19-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր ծնկի վնասվածքի պատճառով: Յուհանսոնի մոտ կասկածվում է ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք: Եթե դա հաստատվի, նա բաց կթողնի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:

«Մենք մեկնում ենք աշխարհի առաջնությանը: Պետք է արժանին մատուցել Յակոբ Յուհանսոնին»,- գրել է Շվեդիայի հավաքականի մամուլի ծառայությունը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Շվեդիայի հավաքականն իտալացիներին 1:0 հաշվով հաղթել էր Յակոբ Յուհանսոնի գոլի շնորհիվ:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն առանց իտալացիների նախորդ անգամ անցկացվել է 60 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով