15:12  ,  14 նոյեմբերի, 2017

ԱԱ-2018-ն՝ առանց Իտալիայի (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Իտալիայի հավաքականի սենսացիոն անհաջողությանն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային փուլում:

Իտալացիները 2 խաղերի (0:1, 0:0) արդյունքում չէին կարողացել հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը եւ 60 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հանդես չեն գա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականը դարձել էր Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի 29-րդ մասնակիցը: Մինչեւ այս աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում իրենց տեղն ապահովել էին՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Իրանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Նիգերիայի, Կոստա Ռիկայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իսլանդիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Պանամայի, Ուրուգվայի, Կոլումբիայի, Արգենտինայի, Սենեգալի, Մարոկկոյի, Թունիսի, Շվեյցարիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով