Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հրաժարվել է շարունակել ելույթը Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:
Առաջին տուրում իսպանացի թենիսիստը 3 սեթում պարտվել է բելգիացի Դավիդ Գոֆենին՝ 7:6, 6:7, 4:6: 2 ժամ 38 րոպե տեւած մրցախաղից հետո Նադալը հայտնել է, որ ծնկի վնասվածքի պատճառով ավարտում է ելույթը:
Սպասվում է, որ ամփոփիչ մրցաշարում իսպանացուն կփոխարինի նրա հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստան:
Հիշեցնենք, որ ամփոփիչ մրցաշարից առաջ Ռաֆայել Նադալը ստացել էր տարվա առաջին ռակետի մրցանակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում