10:57  ,  14 նոյեմբերի, 2017

Ամփոփիչ մրցաշար. Նադալը պարտվեց եւ հրաժարվեց պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հրաժարվել է շարունակել ելույթը Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Առաջին տուրում իսպանացի թենիսիստը 3 սեթում պարտվել է բելգիացի Դավիդ Գոֆենին՝ 7:6, 6:7, 4:6: 2 ժամ 38 րոպե տեւած մրցախաղից հետո Նադալը հայտնել է, որ ծնկի վնասվածքի պատճառով ավարտում է ելույթը:

Սպասվում է, որ ամփոփիչ մրցաշարում իսպանացուն կփոխարինի նրա հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստան:

Հիշեցնենք, որ ամփոփիչ մրցաշարից առաջ Ռաֆայել Նադալը ստացել էր տարվա առաջին ռակետի մրցանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում