15:22  ,  13 նոյեմբերի, 2017

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ (ֆոտո)

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստանի ազգային հավաքականի դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումից առաջ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմար կրակի կողքին: Ծիծեռնակաբերդ են այցելել Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆոտիս Ֆոտիոսը, ֆինանսական տնօրեն Անդրեաս Մորիասը, միջազգային կապերի հարցով տնօրեն Ադոնիս Պրոկոպիուն եւ Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Խրիստոդուլոս Տոմասը, հայտնում է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների միջեւ խաղը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս