13:06  ,  13 նոյեմբերի, 2017

Բենզեմա. Ռոնալդուն ավելի եսասեր է, քան ես

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման համեմատել է իրեն ու Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ավելի եսասեր է:

«Ռոնալդուն ավելի եսասեր է, քան ես, սակայն դա նորմալ է: Մեզ մոտ ամեն բան կարգին է, եւ ինձ դուր է գալիս խաղալ նրա հետ: Նրա եսասիրությունը չի անհանգստացնում ինձ, քանի որ դա օգտակար է լինում թիմի համար»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման ու Ռոնալդուն մասնակցել են 7-ական խաղի եւ խփել մեկական գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում