00:59  ,  13 նոյեմբերի, 2017

Ռոնալդուի ընկերուհին դուստր է ունեցել (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր է ունեցել նոյեմբերի 13-ին: Այդ մասին Պորտուգալիայի հավաքականի ավագը հայտնել է Ինստագրամում՝ տեղադրելով լուսանկար:

Նորածին աղջկան անվանակոչել են Ալանա Մարտինա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա Ռոնալդուն երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Ջորջինիա Ռոդրիգեսն ու Ռոնալդուն հանդիպում են նախորդ տարվա նոյեմբերից, երբ նրանք ծանոթացել էին Փարիզում անցկացված Dolce & Gabbana-ի նորաձեւության երեկոյի ընթացքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում