00:33  ,  13 նոյեմբերի, 2017

Գրիգոր Մխիթարյանն՝ աշխարհի չեմպիոն, Վաչիկ Վարդանյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը ոսկե մդալակիր է դարձել Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում:

Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում Մխիթարյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանը ներկայացնող Մուխամետալի Երգիշեւի նկատմամբ:

68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Եզրափակիչում Վարդանյանը 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Վոեւոդինին:

Հիշեցնենք, որ նախօրեին մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր հռչկավել Տիգրան Կիրակոսյանը, իսկ 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

Սամբոյի աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցեցին ռեկորդային՝ 93 երկրների շուրջ 1000 մարզիկներ: Վիճարկվեց մեդալների 27 հավաքածու: Թիմային հաշվարկում հաղթեցին ռուսները, որոնք նվաճեցին 24 մեդալ (17 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե): Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 15 սամբիստներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս